Փաշինյանի թիմը սպասարկում է Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը: Այս մասին Գյումրիում «Հայաստան» դաշինքի հանրահավաքում հայտարարեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

«Թավշյա հեղափոխությունը դարձավ մի տեսակ «տրոյական ձի»: Թուրքամետ իշխանությունները բացահայտ դավաճանաբար սպասարկում են Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերը: Միակ ուժը, որը կարող է դիմակայել, Քոչարյանն է եւ «Հայաստան» դաշինքը:

Ինչ վերաբերում է տարածաշրջանային ծրագրերին, ապա Փաշինյանը բացեց Կարեն Կարապետյանի օրոք սկսված ճանապարհները, թեեւ ժամանակին դեմ էր հանդես գալիս: Իրենց հերթին, իշխանություններն առաջարկում էին ցնդաբանական անգրագետ ծրագրեր: Իրականում երեք տարվա ընթացքում ոչ մի ընտանիք բնակարան չի ստացել: Հաշվի առնելով, որ եւս ավելի քան 4000 հազար մարդ բնակարանի կարիք ունի»,- ասաց Համբարյանը:

Նա ընդգծեց, որ Փաշինյանը միտումնավոր է պատերազմ սանձազերծել իր այն հայտարարությամբ, թե «Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ», ինչը նշանակում էր բանակցությունների դադարեցում, չի ընդունել պատերազմը դադարեցնելու առաջարկը, դրա հետեւանքով 5000 տղաների սպանեց, ավելի քան 10 000-ը վիրավորվեցին, 3500-ը կամ գերության մեջ են, կամ՝ անետ կորած: