Փաշինյանի թիմը արյան գետեր է ուզում: Այս մասին Գյումրիում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ հայտարարել է քաղաքագետ, պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը:

Նա կոչով դիմել է Փաշինյանի թիմին, որպեսզի իրենց ղեկավարից խլեն տխրահռչակ մուրճը՝ «այն նախատեսված է ձեր գլուխների համար»: «Կարծում եք՝ պատահականությո՞ւն է, որ Ալիեւն ու Էրդողանը գնացին Շուշի եւ տոնեցին իրենց հաղթանակը, եւ նույն այդ օրը մուրճով խելագարը գնաց Սյունիք: Թուրքերը եւ ադրբեջանցիները չեն թաքցնում, որ իրենք սատարում են այս վարչակազմին եւ փորձում են պաշտպանել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը՝ Ստեփանակերտում հյուրանոց կառուցելու եւ հետագայում ամբողջ Հայաստանը գրավելու համար», - հայտարարել է Թեւանյանը:

Նա հաստատել է, որ երկրում խնդիրներ կան, սակայն իշխանություններն առաջարկում են լուծում գտնել թշնամու հետ եղբայրության, դասակարգային պայքարի միջոցով: «Սա խաբկանք է: Նրանք արյան գետեր են ուզում: Նրանք ուզում են նոր ցնցումներ եւ նոր Մարտի 1: Մենք ուզում ենք առանց ցնցումների, առանց պառակտումների երկիր: Գյումրի, ոտքի՛ կանգնիր», - կոչ է արել Անդրանիկ Թեւանյանը: