Հայաստանում գործող իշխանությունները լիովին զուրկ են ղեկավարելու ունակությունից: Այս մասին Գյումրիում «Հայաստան» դաշինքի հանրահավաքում հայտարարեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Ճղճղալ չի նշանակում ղեկավարել։ Նրանք ամբողջովին զրկված են ղեկավարելու ունակությունից»,- նշեց Մելքոնյանը՝ ընդգծելով, որ «Հայաստան» դաշինքն առաջարկում է արժանապատիվ խաղաղություն, կանխատեսելի գործընկերոջ կարգավիճակի վերականգնում:

«Միեւնույն ժամանակ, իշխանությունները շարունակում են խարխլել պետության եւ արտաքին քաղաքականության հիմքերը: Հիմա մենք ունենք կաթվածահար արտաքին գործերի նախարարություն: Դիվանագետները չեն ցանկանում մասնակցել դավաճանությանը»,- հայտարարեց Մելքոնյանը:

Խոսելով հոգեւորականության վրա հարձակումների մասին՝ Մելքոնյանն ընդգծեց, որ հայը ծնկի է գալիս հոգեւորականի առջեւ, ոչ թե հոգեւորականությանն է ծնկի բերում:

Վերջում նա կոչ արեց դադարեցնել հասարակության պառակտումը, իսկ եթե այն բաժանել, ապա բացառապես մասնագետների եւ դիլետանտների, հայրենասերների եւ ոչ հայրենասերների: Նա հավաստիացրեց, որ «նախկինները», որոնցով իշխանությունները վախեցնում են ժողովրդին, չեն վերադառնա, ոչ մի վատ բան չի վերադառնա, այդ թվում` նաեւ իրենք: