Հայաստանում գործող 170 մարզադպրոցներից կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը պատկանում է ընդամենը 24 դպրոց: Այս մասին հունիսի 16-ին նախընտրական քարոզարշավի շրջանակներում Լոռու մարզ կատարած այցի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում գլխավորում է կուսակցության ընտրացուցակը:

Այնուհետեեւ նա հարց տվեց, թե ինչպես կարող է Հայաստանը 170 դպրոցներով մասնակցել աշխարհի տարբեր առաջնություններին եւ օլիմպիական խաղերին: Չնայած դրան, ինչպես նշեց քաղաքական գործիչը, Հայաստանին հաջողվում է մրցանակներ շահել: «Բայց մարզադպրոցներ պետք է կառուցվեն բոլոր ուղղություններով: Չի կարելի մեր երեխաներին փողոցում թողնել: Այդ ամենը պետք է անվճար լինի: Մարդիկ պետք է պարզապես մարզվելու հնարավորություն ունենան»,- ասաց Ծառուկյանը: