Ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Այսօր՝ հունիսի 16–ին, ժամը 14:10-ի սահմանում, «Վեդի»  բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է  ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա: Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 15-ամյա Սարգիս Թ.-ն էր:

Կայքի հաղորդմամբ, պարզվել է նաեւ, որ այսօր, ժամը 13:45-ի սահմանում,  Արմավիրի  մարզի բնակիչ, 43-ամյա Աղասի Ե.-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Ոսկետափ գյուղի Շիրազի փողոցի թիվ 3 հասցեի դիմաց հետընթաց կատարելու ժամանակ վրաերթի է ենթարկել Սարգիս  Թ.-ին, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:

Փաստի առթիվ Քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։