Հունիսի 16-ի ցերեկը Լաչինի շրջանում ադրբեջանական օկուպացիոն զորքերի երկու զինծառայող է մահացել:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ՄԱԶ բեռնատարը, կորցնելով կառավարումը, գլորվել է ճամփեզրին գտնվող կիրճը: Մահացել են մեքենայում գտնվող զինծառայողները՝ ավագ լեյտենանտ Էլմեդդին Նասիբովը եւ ենթասպա Ջամալ Ջամալլին: