Ֆրիդրիխշեյնի շրջանում ձախ արմատականների հետ բախումների ժամանակ 60 ոստիկան տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել: Այս մասին չորեքշաբթի հաղորդել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների ներկայացուցիչներին:

Անկարգությունները սկսվել են Ռիգեր-շտրասե փողոցի վրա: Այնտեղ լքված բազմաբնակարան շենք կա, որտեղ ապրում են տարբեր ձախ միությունների ներկայացուցիչներ: Մի քանի տարի շարունակ իշխանությունները փորձում էին ազատել այն, սակայն բախվում էին արմատականների հակազդեցությանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Հինգշաբթի Բեռլինի օպերատիվ ծառայությունները պետք է տների ստուգում անցկացնեն Ռիեգեր-շտրասեի վրա` հրդեհային անվտանգությունը ստուգելու համար: Տան բնակիչները մտադիր չեն քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներին ներս թողնել, իսկ փողոցում  այրվող անվադողերի եւ փշալարերի բարիկադներ են կանգնեցրել: Նրանք քարեր ու շշեր են նետել դեպքի վայր ժամանած ոստիկանների վրա, գրում է DPA- ն: