Facebook ընկերությունը թեստավորում է արհեստական ինտելեկտը մեկնաբանություններում կոնֆլիկտները կանխելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով CNN-ին:

Ընկերությունը կառանձնանցնի վիրավորական մեկնաբանությունները սոցցանցի խմբերում:

Բացի այդ, անընդունելի բառապաշարով հաղորդագրությունները կստանան «moderation alert» նշումը:

Ենթադրվում է, որ նոր միջոցը կօգնի ադմինիստրատորներին ժամանակին անհրաժեշտ գործողություններ ձեռնարկել կոնֆլիկտները կանխելու համար: