Իրանի նախագահի թեկնածու Սաիդ Ջ-ալիլին որոշել է չմասնակցել առաջիկա ընտրություններին՝ դառնալով նախագահական ընտրապայքարից դուրս մնացած երրորդ թեկնածուն, հաղորդում է Tasnim-ը:

Չորեքշաբթի արված իր հայտարարության մեջ Ջալիլին նշել է, որ դուրս է գալիս ընտրապայքարից՝ հօգուտ մեկ այլ թեկնածուի` երկրի դատական ​​համակարգի ներկայիս ղեկավար Էբրահիմ Ռաիսիի:

Ավելի վաղ իրենց թեկնածությունները հետ կանչելու որոշման մասին հայտարարել էին նաեւ Մոհսեն Մեհրալիզադեն եւ Ալիռեզա Զաքանին:

Նախագահի ընտրությունները տեղի կունենան ուրբաթ օրը, որին կմասնակցի չորս թեկնածու` Ռաիսին, Մոհսեն Ռեզայը, Սեյեդ Ամիր Հոսեյն Քազիզադե Հաշեմին եւ Աբդոլնասար Հեմաթին:

Իրանում կայանալիք ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների թիվն ավելի քան 59.310.000 է: