Ճապոնական Mazda Motor ընկերությունը մոտավորապես մինչեւ 2025 թվականը կներկայացնի էլեկտրամեքենաների 13 մոդել, ներառյալ հիբրիդները եւ միացվող հիբրիդները, քանի որ ձգտում է մինչեւ 2030թ. էլեկտրիֆիկացնել բոլոր ավտոմեքենաները, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով ընկերության հայտարարությանը։

Երեք հիբրիդ, հինգ միացվող հիբրիդներ եւ երեք էլեկտրամեքենա կստեղծվեն գալիք տարի, որոնք հիմնականում կհայտնվեն Ճապոնիայի, Եվրոպայի, ԱՄՆ, Չինաստանի եւ АСЕАН (Հարավարեւելաասիական երկրների ասոցիացիա – խմբ.) շուկաներում, ասվում է ընկերության հայտարարությունում։

Մոդելներում կօգտագործվի Mazda-ի Skyactiv մասշտաբային կառուցվածքը, իսկ դրանց մի մասում կներկառուցվի Toyota-ի հիբրիդային համակարգը։

Մայիսին Mazda-ն հայտարարել էր, որ բոլոր ավտոմեքենաները, որոնք արտադրելու է մինչեւ 2030թ., կներառեն էլեկտրիֆիկացիա՝ շնորհիվ մարտկոց-էլեկտրամեքենա հարաբերակցության ավելացման մինչեւ 25 տոկոս՝ ավելի վաղ հայտարարված 5 տոկոսի փոխարեն։

Mazda-ն նաեւ հայտարարել է, որ մշակում է պլատֆորմ հատուկ էլեկտրաքարերի համար եւ նախատեսում է թողարկել մի քանի մոդելներ 2025-2030թթ.։

Ավտոարտադրողը աշխատանքն իրականացնելու է ինքնուրույն՝ միաժամանակ օգտագործելով բազային տեխնոլոգիաները, որոնք ստեղծվել են Toyota-ի եւ Denso-ի հետ Mazda-ի համատեղ համագործակցությամբ, լրագրողներին ասել է ընկերության ավագ գործադիր տնօրեն Իչիրո Հիրոսեն։