Հունիսի 16-ին՝ ժամը 15․50-ի սահմաններում, Արարատի մարզի Սուրենավան գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Տոյոտա Լանդ Քրուիզեր» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայում գտնված 14-ամյա պատանին, ինչպես և «Տոյոտա Լանդ Քրուիզեր» մակնիշի ավտոմեքենայում գտնված 23 և 24-ամյա անձինք տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանությունից:

168.am-ի փոխանցմամբ, Toyota Land crauser-ը ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանինն է, իսկ դեպքը տեղի է ունեցել Վայոց Ձորի մարզից Երևան գալու ճանապարհին:

Նախարար Սուրեն Պապիկյանի Toyota Land crauser մակնիշի 36 RO 720 օպերատիվ պետհամարանիշներով մեքենան մեծ արագությամբ ընթանալիս Արարատի մարզի Սուրենավան գյուղի մոտ հարվածել է դիմացից ընթացող Նիվա մակնիշի ավտոմեքենային։

Կայքի տեղեկություններով՝ վթարի պատճառով մեքենայի մեջ գտնվող 14 տարեկան երեխան մեքենայից դուրս է ընկել ու հայտնվել բավականին հեռու։ Այս պահին երեխայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Սուրեն Պապիկյանի օգնականները արագ հանել են մեքենայի պետհամարանիշները։ Իշխանություններն ամեն ինչ անում են դեպքը կոծկելու համար։ Ի դեպ Սուրեն Պապիկյանը գտվել է մեքենայի մեջ։