«Արմենիա» ավիաընկերությունը մշտական չվերթներ է սկսում Երեւանից Բաթումի, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն՝ հղում անելով Վրաստանի քաղավիացիային:

Շաբաթական մեկ չվերթ կլինի մինչեւ հունիսի 22-ը, իսկ հունիսի 22-ից սպետմեբերի 15-ը՝ շաբաթական երկու անգամ:

Վրաստանը վերսկսել է մշտական միջազգային ավիահաղորդակցությունը 2021 թվականի փետրվարի 1-ից մեկ տարի դադարից հետո: