Իրանի ԱԳՆ-ն Թուրքիայում ֆորումի ժամանակ կպատմի հարեւան երկրների հետ կապերի մասին:

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին, հաղորդում է Tasnim-ը:

Այս մաիսն հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Սայիդ Հաթիբզադեն:

Նրա խոսքով՝ այցի շրջանակում Զարիֆը կհանդիպի իր թուրք գործընկեր Մեւլյութ Չավուշօղլուի հետ: