Երեք մարդուց կազմված անձնակազմով չինական տիեզերանավը կցվել է ՉԺՀ նոր տիեզերակայանին։

«Շենչժոու 12» տիեզերանավը Տիհանե տիեզերակայանի մոդուլին է միացել Գոբի անապատի ծայրամասում գտնվող Ցզյուցյուան կայանից թռիչելուց մոտ վեց ժամ անց:

Երեք տիեզերագնացները կապրեն հիմնական բնակելի մոդուլում եւ փորձեր կանցկացնեն, սարքավորումներ կփորձարկեն, տեխնիկական սպասարկում կապահովեն ու կայանը կպատրաստեն հաջորդ տարի երկու լաբորատոր մոդուլներ ստանալու համար:

Այս առաքելության արդյունքում 2003 թվականից ի վեր տիեզերք մեկնած Չինաստանի տիեզերագնացների թիվը հասցրել է 14-ի, եւ այն դարձել է երրորդ երկիրը նախկին Խորհրդային Միությունից եւ ԱՄՆ-ից հետո, որն ինքնուրույն է դա արել: