Իսրայելը պատրաստ է աշխատել Հարավարեւելյան Ասիայի երկրների հետ կապեր հաստատելու համար՝ չնայած նրան, որ այդ երկրները դատապարտել են Գազայի ուղղությամբ Իսրայելի օդային հարվածները:

Ինդոնեզիան, Մալայզիան եւ Բրունեյը կտրուկ քննադատել Իսրայելին Գազայի ուղղությամբ հարվածների համար, որոնց հետեւանքով սպանվել է ավելի քան 250 պաղեստինցի, 13 մարդ է սպանվել Իսրայելում ՀԱՄԱՍ-ի հրթիռային հարվածների հետեւանքով:

Այդ երեք երկրները պաշտոնական կապեր չունեն Իսրայելի հետ եւ բազմիցս կոչ են արել պաղեստինյան տարածքների իսրայելական օկուպացիայի դադարեցման: