Հայաստանում տեղեկատվական «բեսպրեդելի» ապոֆեոզ էր տիրում պատերազմի ժամանակ Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, Մարտունիի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ իրավիճակն իսկապես բարդ է, քանի որ ամեն մեկը կարող է գրել սոցցանցերում կամ դառնալ ԶԼՄ, իսկ դրանք հսկելը դժվար է:

Այդ հարցը, նրա խոսքով, մտահոգում է նաեւ զարգացած երկրներին: «Չինաստանի հետաքրքիր փորձը: Նրանք փորձում են չարգելել տեխնոլոգիաները, այլ ճիշտ օգտագործել: Սակայն պետք է շատ զգույշ լինել»,-նշեց երկրորդ նախագահը: Նա հույս հայտնեց, որ առաջիկա հինգ տարում կհաջողվի լուծել այդ խնդիրը: