2020 թվականի դեկտեմբերին ասել եմ, որ դեմ եմ կապիտուլյանտի գլխավորությամբ արտահերթ ընտրություններին: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա հիշեցրեց իր հայտարարությունն այն մասին, որ եթե ՀՀԿ-ն գնա ընտրությունների, ապա ինքն իրեն չի տեսնում պատգամավորի թեկնածուների համամասնական ցուցակում:

«Ինչպես տեսնում եք, ես չկամ ցուցակում, սակայն ներկայացնում եմ «Պատիվ ունեմ» դաշինքն ու միշտ կլինեմ ՀՀԿ-ում: Ոչինչ չի փոխվել: Ես, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը եւ մյուսներն այսօր պայքարում ենք: Ազգային ժողովը դրա համար միակ հարթակը չէ»,ճնշեց նա:

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը, ով եւս չկա ցուցակում, նույնպես դեմ է արտահայտվել Փաշինյանի օրոք ընտրություններ անցկացնելուն: