Ռուսաստանը դրական է վերաբերվում «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Նա նշել է, որ Մոսկվայի կողմից նախագծին խոչընդոտելու որեւէ մտադրություն չի տեսնում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք Զանգեզուրի միջանցքի նախագիծը շատ կարեւոր ենք համարում: Ռուսաստանն այդ հարցում շատ բարյացակամ է»,-նրա խոսքը մեջբերում է NTV-ն:

Էրդողանը նշել է, որ շուտով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բանակցություններ կվարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Շուտով ես նույնպես կհանդիպեմ Պուտինի հետ»,-հավելել է Էրդողանը:

Նա կրկին հիշել է ԼՂ հարցով համագործակցության վեցակողմ հարթակի շուրջ Անկարայի եւ Բաքվի նախաձեռնությունը Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի, Հայաստանի եւ Վրաստանի մասնակցությամբ: