Մենք ՀՅԴ, «Հայաստան» դաշինքի, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ կարող ենք մրցակից լինել, բայց` ոչ հակառակորդ: Այս մասին հունիսի 17-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը:

Ըստ նրա` ազգային ուժերի միջեւ պառակտում մտցնելու ցանկացած փորձ անհաջող կլինի: «Մեր հիմնական նպատակն է հեռացնել այս կապիտուլյանտ իշխանություններին»,- ասաց նա:

Շարմազանովը հիշեցրեց, որ Կարեն Կարապետյանն իր դիրքորոշումն արտահայտել է 2018-ի դեկտեմբերի 14-ին` Հայաստանի Հանրապետական ​​կուսակցությունից հեռանալու մասին դիմում գրելով (ՀՀԿ-ն, «Հայրենիք» կուսակցության հետ միասին, մտնում է «Պատիվ ունեմ» դաշինքի մեջ - խմբ.):

«Մենք նրա հետ քննարկումներ չենք անցկացրել այս անգամ մեր դաշինքին միանալու թեմայով: Նա, ինչպես ցանկացած այլ քաղաքացի, ինքն է որոշում, թե որ քաղաքական ուժին միանալ»,- հավելեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչը: