Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը TUMO Berlin-ով վիրտուալ շրջայց է կատարել կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանի ուղեկցությամբ:

Վիրտուալ շրջայցը «Թվային կրթության նախաձեռնության» մի մասն է, որը թողարկվել է Մերկելի ջանքերով:

Նախաձեռնության նպատակն է բարձրացնել թվային ուսուցման մակարդակը:

Նշենք, որ TUMO-ի ուսուցման հայեցակարգը մշակվել է Հայաստանում 2011 թվականին եւ այդ պահից ի վեր հաջողությամբ իրականացվում է այլ երկրներում. կենտրոններ են բացվել Փարիզում, Մոսկվայում, Բեյրութում եւ Բեռլինում: