Առանց կես լիտրի չես հասկանա: Այսպես է ՀՀ երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Գավառի բնակիչների հետ հանդիպման ժամանակ արձագանքել հարցին, թե ճիշտ է արդյոք, որ նա ժամանակին Գավառն անվանել է «ապենդիքս»:

«Ես ապենդիցիտը կասեի ռուսերենով, իսկ այդ ժամանակ ես հայերեն բառը չգիտեի: Հայերենը ընթացքում բարելավեցի: Սեւ փիառի հետաքրքիր տեխնոլոգիա: Ես նույնիսկ չգիտեմ՝ ինչ ասեմ: Ինչ-որ մեկն ինձնից նման բան լսե՞լ է: Դա անհեթեթություն է: Լսել եմ նաեւ, թե, իբր, ինչ-որ գործարան եմ բացել»,-նկատեց Քոչարյանը: