Քիչ առաջ տեղեկություն ենք ստացել այն մասին, որ Ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումները, մասնավորապես Սյունիքի մարզի Գորիս համայնքում, սկսել են «Հայաստան» դաշինքի թիմակիցների հետ հանդիպումներ ունենալ   և իբր բացատրական աշխատանքներ վարել ընտրությունների վերաբերյալ:  Բնականաբար, ինչպես այլ, այնպես էլ այս դեպքում դրանք  որևէ արդյունք չեն տվել։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքի  կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Նշվածի վերաբերյալ դիմում ենք Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին՝ պահանջելով անհապաղ հանձնարարել դադարեցնել նման ապօրինությունը և վերադառնալ օրինականության դաշտ։

Կարծում ենք՝ այս ժամանակահատվածում առավել քան պարզ է բոլորին, որ ԱԱԾ-ն պետք է 24 ժամ ծառայություն իրականացնի օտարերկրյա գործակալներ գտնելու, դրանց գործունեությունը կանխելու և ազգային անվտանգության սպառնալիքները վերացնելու ուղղությամբ, այլ ոչ թե հեռացող իշխանությանը ապօրինի քաղաքական ծառայություններ մատուցի»: