Մարտունու շրջանի Ադրբեջանի կողմից  բռնազավթված տարածքներում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 3 աճյուն։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից:

Նրանց ինքնությունը պարզելու նպատակով ՀՀ-ում կնշանակվի  դատաբժշկական փորձաքննություն։

Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս անցած տարածքներից հայտնաբերվել է 1579 աճյուն։