Հունիսի 14-ին մի կին ոստիկանության Բազումի բաժին հաղորդում էր տվել, որ Վանաձորի Համբարձումյան փողոցում երթուղային ավտոբուսից իջնելիս նկատել է, որ պայուսակը չկա, որի մեջ հեռախոս, փող, բանկային ու նույնականացման քարտեր էին։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ երթուղային ավտոբուսում, օգտվելով տուժողի անուշադրությունից, պայուսակը գողացել էր Վանաձորի Չերկասի փողոցի 35-ամյա մի բնակչուհի։

Կասկածվողը բաժին հրավիրվեց և տվեց խոստովանական բացատրություն։

Գողոնը մասամբ հայտնաբերվել է։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: