Ճապոնիայում բուդդայական արձանին դիմակ են հագցրել, որը կմնա դրա վրա, քանի դեռ Covid-19-ի համավարակը վերահսկողության տակ չի առնվել, հաղորդել է Reuters-ը:

Դիմակը հագցվել է 57-մետրանոց բուդդայական արձանին, որը նվիրված է գթասրտության աստվածուհի Կաննոնին:

33 տարի առաջ կառուցված արձանի ներսում պարուրաձեւ սանդուղք կա, որով կարելի է բարձրանալ աստվածուհու ուսի բարձրության մակարդակի: Մարդիկ նորածինների հետ են այցելում այստեղ՝ օրհնություն խնդրելու իրենց նորածինների համար:

Դիմակի գաղափարը բանվորների մոտ առաջացել է արձանի վերականգման մասին քննարկումների ժամանակ, երբ այն վնասվել էր փետրվարի տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով: