Քուվեյթը օգոստոսի 1-ից թույլ կտա լիովին պատվաստված օտարերկրացիների մուտքը երկիր: Ընդ որում՝ պատվաստանյութերը պետք է հաստատված լինեն Քուվեյթում, հայտնում է Reuters-ը:

Ինչպես հայտարարել է կառավարությունը, նախքան մուտքն անհրաժեշտ է կորոնավիրուսի թեստ հանձնել, այնուհետեեւ երկրորդը հանձնել մեկ շաբաթվա տնային կարանտինից հետո։

Քուվեյթի նախարարների կաբինետը նաեւ հայտարարել է, որ օգոստոսի 1-ից երկրից կարող են հեռանալ միայն լիարժեք պատվաստում անցած քաղաքացիները:

Նշվում է, որ հունիսի 27-ից միայն պատվաստված մարդիկ կկարողանան մուտք գործել ռեստորաններ ու սրճարաններ, առողջության ակումբներ, սրահներ եւ խոշոր առեւտրային տարածքներ: