Հանրապետականը մի ցանկություն ունի՝ ստեղծել քննիչ հանձնաժողով, թե ինչպես էս կապիտուլյանտը երկիրը հասցրեց էս վիճակին, ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց, ինչպես եղավ, որ պատերազմում մենք ուղղակի ջախջախվեցինք, եւ այդ հանձնաժողովի նախագահը, եթե կուզենան, ես կլինեմ: Այս մասին, այսօր՝ Շիրակի մարզում քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մենք որեւէ մեկի նկատմամբ թշնամությամբ լեցուն չենք,  մենք թշնամանք չունենք ոչ մեկի նկատմամբ, բայց 5 հազարից ավելի զոհերի հիշատակը, մեր կորսված տարածքները 200-ից ավելի քաղաքներ, գյուղեր ենք զիջել, 8 հազար քառակուսի կիլոմետր, հազարավոր պատմական հուշարձաններ: Այսինքն մեր պատմության մի մասը մենք տվել ենք թուրքին, տվել ենք ադրբեջանցուն: Բա ինչ-որ մեկը դրա համար պիտի պատասխան տա, չէ՞: Կամ գոնե պետք է իմանանք՝ ինչու այդպես եղավ»,-հայտարարեց Սերժ Սարգսյանը: