Թուրքիան Ադրբեջանի կողքն է լինելու ցանկացած պատերազմի դեպքում, դրա համար մեր փրկությունը մեր դարավոր բարեկամ Ռուսաստանն է, հարկավոր է Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական համագործակցության նոր փաստաթուղթ ստորագրել: Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, Ազատության հրապարակում ԲՀԿ հանրահավաքի ժամանակ նշեց ԲՀԿ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Մենք պետք է ունենանք պրոֆեսիոնալ բանակ, պայմանագրային բանակ: Մեր 18-20 տարեկան երեխաները չպետք է առաջին գծում լինեն: Մենք պետք է բանակը հզորացնենք, որ կարողանանք քայլ անել, ոչ թե ամեն ինչը գցենք մեր ռուս գործընկերների վրա»,-ասաց նա: