Սոցիալական ցանցը, որի նպատակը կարճ տեսանյութերով գումար վաստակելն է, ապրիլին սկսել է Instagram Reels գովազդները փորձարկել Հնդկաստանում, Բրազիլիայում, Գերմանիայում եւ Ավստրալիայում: Թեստերն անցկացվել են այնպիսի ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են BMW-ն, Louis Vuitton-ը, Netflix-ը եւ Uber-ը:

«Մենք Reels-ը տեսնում ենք որպես Instagram-ում նոր կոնտենտ բացահայտելու հիանալի միջոց, եւ, հետեւաբար, գովազդը բնական լրացում է», - ասել է Instagram-ի գլխավոր տնօրեն Ջասթին Օսոֆսկին: «Ապրանքանիշերը կարող են օգտվել այս նոր ձեւաչափից»: