Թուրքիայի իշխանություններն արտաքսում են Ճապոնիայի քաղաքացուն փիսիկիներին սպանելու եւ ուտելու պատճառով, տեղեկացնում է Daily Sabah-ը։

Ինչպես նշում է պարբերականը, ճապոնացին մոտ երեք տարի ապրում էր Ստամբուլում։ Տեղի բնակիչը նկատել էր, որ նա որսում է փիսիկներին, երբ վերջինները թափառում էին փողոցներում։ Անցած շաբաթ նա նկատել էր, որ տղամարդը հինգ կատվիկի տանում է իր տուն, եւ դիմել է ոստիկանություն։ Ոստիկանությունը կալանավորել է ճապոնացուն, որը խոստովանել է, որ սպանել ու կերել է կատվիկներին։ Նա տուգանվել է 10 375 լիր (1212 դոլար) եւ տեղափոխվել կենտրոն, որը պատասխանատու է օտարերկրացիների արտաքսման համար։