Հունիսի 17-ին, ժամը 22:42-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան քաղաքի Արզումանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է գազի արտահոսք:

Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «VAZ-21015» (վարորդ՝ Է․ Բ․ ծնված 1982 թ․) և «Mercedes» (վարորդ՝ Ա․ Թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը, «VAZ-21015» ավտոմեքենայի վարորդը և ուղևորը (Ա․ Բ․-ն ծնված 2005 թ․) հոսպիտալացվել են Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ Ա․ Բ․-ինը՝ միջին ծանրության:

Փրկարարները «VAZ-21015» ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Ռ․ Կ․-ին (ծնված 1983 թ․) և մոտեցրել շտապ օգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիատալացվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները: