Հունիսի 18-ին, ժամը 01։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի թիվ 19 շենքի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված՝ միակողմանի փակելով ճանապարհը։

Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները կանաչապատման աշխատակիցների հետ միասին կոտրված ծառը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից։