Երեւանում, հունիսի 17-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 17։30-ի սահմաններում Մասիս քաղաքի բնակիչ՝ 63-ամյա Վարդան Շ-ն իր վարած «Մոսկվիչ 412» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Արտաշատի խճուղու թիվ 101/2 հասցեի դիմացի երկաթե ճաղավանդակներին։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի, այն հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։