Այժմ շատ կարեւոր է կրկին պատվաստվել կորոնավիրուսի դեմ, հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Պատվաստված մարդիկ կրկին չեն պատվաստվում: Իսկ հակամարմիններն արդեն սպառվել են: Ես տեղյակ եմ այս խնդրի մասին, եւ ես ինքս վերջերս կրկին պատվաստվել եմ: Հիմա կենսականորեն կարեւոր է կրկին պատվաստվել: Այդ պատճառով մենք կաշխատենք կառավարության հետ, որպեսզի նրանք արագ որոշում կայացնեն ժամկետների եւ տեխնոլոգիայի վերաբերյալ»,- գրել է Սոբյանինն իր անձնական բլոգում:

Նա հավելել է, որ վերապատվաստումը պատվաստանյութի առաջին բաղադրիչն է լինելու:

Սոբյանինը նաեւ հայտնել է նոր սահմանափակումների ներդրման մասին` կորոնավիրուսի դեպքերի աճի հետ կապված: Մասնավորապես, Մոսկվայում զվարճանքի միջոցառումների սահմանափակում է ներդրվում. կարող է ներկա գտնվել առավելագույնը հազար մարդ: Երկրպագուների համար պարահրապարակները եւ երկրպագուների գոտիները պետք է փակվեն, մանկական խաղահրապարակներն նույնպես պետք է փակվեն:

Սոբյանինը նաեւ մինչեւ հունիսի 29-ը երկարաձգել է Մոսկվայում կորոնավիրուսի հետ կապված առկա սահմանափակումները: