ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» 2021 ծրագրի մեկնարկի մասին:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայտարարված մրցույթների արդյունքների ամփոփման արդյունքում ընտրվել են դասընթացների կազմակերպման և անցկացման համար լավագույն ծրագիրը ներկայացրած կրթական հաստատությունները:

Դասընթացներն անցկացվելու են առցանց՝ նշված ուղղություններով․

«Տվյալագիտություն» (Data Science),

«JavaScript ծրագրավորման լեզվի I մակարդակ (Beginner),

«JavaScript ծրագրավորման լեզվի II մակարդակ (Intermediate),

«SS վաճառքներ» (IT Sales),

«Պրոդուկտի կառավարման (Product Management) II մակարդակ (Intermediate)»,

«Նախագծերի կառավարում» (Project management),

«UI/UX մասնագիտացման II մակարդակ»,

«C#/․Net ծրագրավորման լեզվի II մակարդակ»,

«Որակի ապահովման (Quality assurance) II մակարդակի դասընթաց (automation),

«DevOps մասնագիտացման դասընթաց»,

«Մեքենայական ուսուցման» (ML) II մակարդակ (Intermediate)

«Կիբերանվտանգություն» (Cybersecurity),

«Python ծրագրավորման լեզվի I մակարդակ» (Beginner),

«Python ծրագրավորման լեզվի II մակարդակ» (Intermediate)

Մասնակիցները կհանձնեն ընդունելության քննություն, որի արդյունքների հիման վրա՝ Երևանում՝ 30-70%, մարզերում և Արցախի Հանրապետությունում՝ 40-80%-ի չափով,  պետության կողմից  կֆինանսավորվի ուսման վարձը։

Նշված մասնագիտություններով հայտերի ընդունման գործընթացը շուտով կմեկնարկի։ Այն հասանելի կլինի edu.hti.am կայքում: