Գորշ արջի արկածները Ճապոնիայի հյուսիսում տխուր ավարտ են ունեցել գիշատչի համար։ Արջը քաոս էր առաջացրել այն բանից հետո, երբ մտել էր քաղաք՝ վիրավորելով չորս մարդու, ներառյալ մեկ զինվորի եւ հայտնվելով ծանրաբեռնված փողոցներում։ Արդյունքում՝ նրան սպանեցին որսորդները, տեղեկացնում է AFP-ը։

Նորությունների թողարկման ժամանակ ցուցադրել են, թե ինչպես է արջը թափառում բնակելի փողոցում, հատում աշխույժ փողոցն ու ճանկռում զորանոցի դարպասը։ Մի զինվոր վիրավորվել է Սապորո քաղաքում արջի արկածախնդրությունից։ Արջը գզել է նաեւ մեկ ուրիշ զոհի, որին պատգարակով տարել են։

NHK-ի տեղեկացմամբ՝ անկոչ հյուրի պատճառով փակվել են տեղի դպրոցները եւ չեղարկվել մի քանի չվերթներ ոչ մեծ շրջանային օդանավակայանում։

Արջերի եւ անտառների ճապոնական ընկերությունը նախազգուշացրել է, որ անտառներում ապրող արջերն ավելի հաճախ են հայտնվում մարդկանցով բնակեցված շրջաններում։