Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում թուրքական ռազմակայանների հնարավոր ստեղծման մասին տեղեկատվությունը՝ դա անվանելով ասեկոսե, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք չենք քննարկել այդ հարցը, եւ ասեկոսեները մենք չենք մեկնաբանում»,- ասել է նախարարը Բելառուսի ԱԳՆ ղեկավար Վլադիմիր Մակեյի հետ բանակցություններից հետո հրավիրված մամուլի ասուլիսում՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը չէր բացառել, որ Ադրբեջանում ստորագրված Շուշիի հռչակագրի շրջանակում կարող է խոսք լինել ադրբեջանական տարածքում Թուրքիայի ԶՈւ ռազմաբազայի ստեղծման մասին։