Ռուսաստանը սերտ կապի մեջ է Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի հետ` Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման համար: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք սերտ կապի մեջ ենք Անկարայի, Բաքվի եւ Երևանի հետ եւ կարծում ենք, որ ցանկացած քայլ պետք է օգնի իրավիճակի հետագա կայունացմանը Անդրկովկասում, ենթակառուցվածքների, տրանսպորտային լոգիստիկայի զարգացմանը, ընդհանուր իրավիճակի շտկմանը եւ չպետք է պարունակի որեւէ տարր, որը կարող է լարվածության աճի պատճառ դառնալ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը: