Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի ներմուծման եւ տարածման կանխման օպերատիվ շտաբը դիտարկում է Թուրքիայի ամառանոցային վայրերի հետ հուլիսի 1-ից ավիահաղորդակցության վերսկսման հնարավորությունը, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով Forbes-ին։

Համաձայն պրոֆիլային գերատեսչության աղբյուրի հայտարարության՝ այժմ ավելի անվտանգ է թվում  Թուրքիայի հետ նորից թռիչքների վերսկսումը, քանի որ հիվանդության տարածման հետ կապված իրավիճակը այնտեղ կայունացել է, այն դեպքում, երբ Ռուսաստանում նկատվում է վարակումների կտրուկ աճ։

Բացի այդ, աղբյուրը հավաստիացրել է, որ կարող են բացվել շաբաթական յոթ չվերթներ, բայց առայժմ հայտնի չէ, թե որ ուղեւորափոխադրողներն են դրանք իրականացնելու։ Այս մասին տեղեկատվությունը պարբերականի համար հաստատել է նաեւ խոշոր ավիաընկերություններից մեկի ներկայացուցիչը։

Ընդ որում՝ հունիսի 18-ին թուրքական զբոսաշրջային բիզնեսի գործակալները հայտարարել են, որ հույս չունեն, թե Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունը կբացվի հուլիսի կեսից շուտ կամ նույնիսկ անգամ սեպտեմբերին։ Նրանց խոսքով՝ իրենք չեն նկատել, որ ռուսական կողմը պատրաստակամ է նման որոշում ընդունելու հարցում։

Կրեմլում ասել են, որ Թուրքիայի հետ Ռուսաստանի ավիահաղորդակցության վերսկսման հնարավորության հարցը ՌԴ կառավարությանը կից օպերատիվ շտաբի իրավասության տակ է։