Պատերազմում Ադրբեջանի զոհերի թիվը կազմում է 18 000 մարդ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը:

«Այդ մասին գրում են ընդդիմադիր ադրբեջանական ԶԼՄ-ները: Այդ մասին ասում է գյուղերում ապրող մարդիկ, որտեղ զոհերի գերեզմանները տասնյակ անգամ ավելին է, քան մեզ մոտ: Զոհերը 2700 չեն , ինչպես ասում է Ալիեւը: Նա ստում է: Շուշիում Ալիեւը ստիպված  էր կանգնել, դա Պուտինը չի կանգնեցրել: Նա այլեւս մարդ չուներ՝ կռիվ ուղարկելու համար: Զորք չկար»,-ասաց նա:

«Երեկ Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ չի կարողացել նյութականացնել մեր տղաների հերոսությունը: Հարցրեք Գլխավոր շտաբում, եւ այնտեղ կպատմեն, թե ինչպես են 28 հայեր ոչնչացրել 300 ադրբեջանցու, 24 տանկ, 11 զրահամեքենա: Նման պատմությունները շատ են»,-հավելեց Բագրատյանը: