Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն ավարտված է: Այս պահից մինչեւ հաջորդ կիրակի ժամը 20.00-ին ընտրությունների քվեարկության ավարտը երկրում արգելվում է ցանկացած քարոզչություն քաղաքական ուժերի դեմ կամ օգտին, որոնք հավակնում են ընտրվել Հայաստանի Հանրապետության 8-րդ գումարման Ազգային ժողովում: Քարոզչության արգելքը խախտելու համար սահմանվել են խոշոր տուգանքներ եւ այլ տույժեր: Ընտրությունների օրվանից առաջ հանրապետության ընտրողները ժամանակ ունեն` հուսանք, գիտակցված ընտրություն կատարելու համար: