Երրորդ արցախյան պատերազմի ընթացքում հայկական կողմը ռազմաճակատում մոբռեսուրսների միայն 48 տոկոսն էր գործարկել: Այս մասին հունիսի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը:

Նա նշեց, որ դրա արդյունքն այն մոբիլիզացիայի բացակայությունն էր, որը պետք է կազմակերպեին իշխանությունները:

«Ինչ վերաբերում է Շուշիին, ապա թշնամու կողմից քաղաքի վրա 2000 մարդ (նրանցից 1800-ը թուրք էր) գնաց: Վերլուծելով ստացված տեղեկատվությունը` գալիս ենք այն եզրակացության, որ մարդիկ անցան 30 կմ, ընդ որում` կիրճի ամենանեղ տեղով եւ անմիջապես մտան մարտի բռնկվեցին: Ընդ որում, նրանք գիտեին հայերեն: Ես կասկածում եմ, որ Փաշինյանը պայմանավորվել է Ալիեւի հետ Շուշին հանձնելու մասին»,- հավելեց Բագրատյանը: