Պատերազմի ժամանակ օդը պարբերաբար փակում էին ռուսները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը:

«Մեզ մոտ երբեմն զարմանում են՝ ինչու նոյեմբերի 4-ին օդը կրկին բացեցին: Մենք օգտագործում էինք ռուսական ՀՕՊ համակարգեր: Պատերազմի առաջին օրը երկու ժամում թշնամին ոչնչացրեց մեր հրամանատարական կետը, որը, չգիտես ինչու, գտնվում էր Շուշիում: Առաջ այն Չոբանկարայում էր: Ո՞վ է այդ հիմարը, որն այն տեղափոխել է Արցախ, որտեղ մարտական գործողությունների հավանականությունը մեծ է»,-հավելեց նա:

Նրա խոսքով՝ մինչեւ հոկտեմբերի 9-ը հայկական կողմը հաղթում էր:

«Եթե այդ հիմարը չգներ Սու-30ՍՄ, ապա մենք կարող էինք ունենալ TOP 15 միավոր, ինչպես նաեւ Պանցիր-Ս1 եւ կհաղթեիքն»,-ասաց Բագրատյանը: