Երեկվա օրը կապիտուլյանտի հերթական մեխն էր իր սեփական քաղաքական դագաղի մեջ: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Երեկ ամբողջ օրը լրահոսը ծփում էր, եռում էր պարզապես ահազանգերից, թե ինչպես է օգտագործվում վարչական ռեսուրսը մարդ քերելու եւ հանրահավաքին լցնելու համար: Այդ տականքների համար սեփական ժողովրդի վրա ազդելու հնարավորությունը սահմանափակվում է այդ ժողովրդից մասովկա, դեկորացիա ստանալու եւ այդ ֆոնին բեմի վրա ծղրտալու համար: Ես անձամբ գրել եմ կոնկերտ ժամեր ու քաղաքներ, որտեղից են շարժվել ավտոբուսները: Ըստ մամուլի տեղեկությունների հրապարակ բերման են ենթարկվել նաեւ հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող մարդիկ: Սա քաղաքական թրաֆիքինգի ամենազըռ, ամենացայտուն օրինակն է: Անգամ այդքանից հետո հրապարակը լցնել չստացվեց, անգամ Նիկոլ փաշինյանին մոտ կանգնած մարդիկ զեկուցում էին ընդամենը 21 հազար մարդու մասին: Սա խոսում է այն մասին, որ վարչական ռեսուրսը եւս չի աշխատում: Երեկվա հանրահավաքը քաղաքական իմպոտենցիայի եւ տկարության ամենատեսանելի արտահայտումներից մեկն է»,-ասաց Աշոտյանը:

Նա անդրադարձավ նաեւ երեկ կայացած հեռուստաբանավեճին. «Ընդհանուր տպավորությունը հետեւյալն է, որ դա անբրոյականության ստրիպտիզ էր եւ շողոքորթության շքահանդես: Նիկոլ Փաշինյանն ու իր գրպանային դաշնակիցները, անցել են բացահայտ պասերով խաղի: Ոնց կարելի է լուրջ վերաբերվել այն քաղաքական թիմերին, որոնք փոխանակ խոսեն սեփական վարկանիշի ու ծրագրերի մասին,  անընդհատ խոսում են այն մասին, որ վիժվածքն ունի 60 տոկոս: Նա ունի Հայաստանում որոշակի տոկոսներ, բայց դրանք իրեն այլեւս հաղթանակ չեն բերելու»:

Աշոտյանը անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե չի ճանաչել Արցախի Հանրապետությունը, քանի որ եթե ճանաչեր պատերազմ կսկսվեր. «Խոսքը չի վերաբերում պատերազմից առաջ Արցախը ճանաչելուն: 44-օրյա պատերազմում կար առնվազն 2 լեգիտիմ, միջազգային հանրության աչքում արդարացված առիթ՝ ճանաչելու Արցախի Հանրապետությունը: Արցախը պետք է ճանաչվեր 44 օրվա ընթացքում: Առաջին հնարավորությունը հոկտեմբերի 10-ին էր, երբ Ռուսաստանի միջամտությամբ ստորագրվեց հումանիտար զինադադար, եւ բնական է, որ Հայաստանը պետք է հարգեր իր դաշնակցի միջնոդրական ջանքերը: Բայց այդ զինադադարը տեւեց մի քանի ժամ, Ադրբեջանը խախտեց այն եւ ՀՀ իշխանություններին տվեց հնարավորություն ճանաչելու Արցախի Հանրապետությունը:

Նիկոլը չճանաչեց, որովհետեւ տեսավ, որ ռուսաստանի պասը չի աշխատում, փորձեց թեքվել Արեւմուտք եւ հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ստորագրվեց երկրորդ հումանիտար զինադադարը: Այդ զինադադարը եւս խախտվեց եւ դա երկրորդ հնարավորությունն էր՝ ճանաչելու Արցախի անկախությունը: Երեկ նա ծղրտում էր, որ եթե ճանաչեինք Արցախը, այս բնագծերով Արցախ չէինք ունենա, լո՞ւրջ ես ասում, արա: Էս բնագի՞ծ է, կույրաղիք ես թողել Արցախից: Նիկոլը սա էլ չէր ուզում թողնել, եւ նոյեմվերի 5-7-ին Ստեփանակերտում խուճապ էր, որովհետեւ սկսվել էր պետական ինստիտուտների էվակուացիան դեպի Գանձասար: Երբ շուխուռն ընկավ Հայաստան, ամոթու կանգնացրեցին, եւ հետո Մոսկվայից զանգեցին, ասացին՝ խելոք մնացեք: Նիկոլին պետք էր այդ 3,5 հազար քառակուսի կլիոմետրից էլ; պրծնել, համ ռուսաստանին զրկել տարածաշրջանում նոր ներկայություն ունենալու հնարավորությունից, համ էլ պրծնել Արցախի հարցի գլխացավանքից»,-հայտարարեց ՀՀԿ փոխնախագահը: