Եվրախորհրդարանական Լուկաս Ֆուրլասը կոչ է արել դադարեցնել Բաքվում 14 հայ զինծառայողների նկատմամբ ֆիկտիվ դատը: Այս մասին նա գրել է Թվիթերի իր էջում:

Ֆուրլասը նշել է, որ չնայած ռազմական հանցագործություններում ադրբեջանցիներին ուղղված բազմաթիվ մեղադրանքներին՝ Բաքուն եւս մեկ բեմադրված դատ է սկսել:

«Մենք նոյեմբերի 10-ի համաձայնության մարգինալացման եւ դրույթների խախտման վկաներն ենք»,-նշել է նա:

Նա հավելել է, որ Բաքուն շարունակում է խախտել համաձայնության դրույթները՝ ապօրինի կերպով պահելով հայ զինծառայողներին:

Նա Եվրահանձնաժողովին կոչ է արել արդյունավետ ներդրում ունենալ Բաքվի հանցագործությունները դադարեցնելու գործում: