Հայաստանի որոշ փոքր համայնքներ պատրաստվում են բաց քվեարկության: Այս մասին հունիսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ընտրությունների վերահսկման հանձնաժողովի անդամ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Նրա խոսքով ՝ խոսքը փոքր ընտրատեղամասերի մասին է, որտեղ չկա համապատասխան տեխնիկական սարքավորում, այդ թվում` տեսագրության:

«Դա տեղի կունենա այնտեղ, որտեղ լիարժեք օբյեկտիվ վերահսկողությունն անհնար է»,- պարզաբանեց նա:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան: