Այս երկու շաբաթը շատ մարդկանց աչքեր բացեց, դինամիկան շատ ուժեղ էր, իրական ընդդիմադիր դաշտին հաջողվեց բեկել հանրային ընկալումները: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Նիկոլը չարորակ ուռուցք է, բայց մենք կարողացանք բացատրել, որ ուռուցքի այդ տեսակը բուժելի է, ու մարդիկ սկսեցին մեզ հավատալ»,-ասաց նա:

Հարցին, թե որքան տոկոսի ակնկալիք ունեն, որ կստանա իրենց դաշինքը, Աշոտյանն ասաց, որ չի ուզում թվեր ասել. «Հատկապես պատերազմից հետո որոշել եմ երբեք չխաբեմ քաղաքականության մեջ: Դրա համար չեմ ուզում ինձ ճղեմ, ասեմ՝ 25-30 տոկոսի հույս ունենք: Ես կարծում եմ՝ մենք ունենք կայուն երկնիշ երրորդ տեղ եւ այդ ձայները լինելու են որոշիչ Հայաստանի ապագայի  համար»: