Եվրամիության հակամենաշնորհային կարգավորիչները մտադիր են Google ընկերության դեմ պայքարի եւս մի ճակատ բացել, որը դրա թվային գովազդի պրակտիկայի պաշտոնական հետաքննություն է սկսել, հայտնում է Reuters https://www.reuters.com/` վկայակոչելով աղբյուրները եւ նշելով, որ դա, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա մինչեւ տարեվերջ:

Եվրահանձնաժողովի հետաքննությունը կարող է ամենամեծ վտանգը ներկայացնել Google-ի համար, որն անցյալ տարի 147 միլիարդ դոլար եկամուտ է ապահովել առցանց գովազդից` ավելին, քան աշխարհի ցանկացած այլ ընկերություն:

Ընկերության սեփական ռեսուրսների գովազդը, այդ թվում` որոնողական համակարգերը, կազմում են վաճառքի եւ շահույթի հիմնական մասը: Դրա եկամտի շուրջ 16 տոկոսը ստացվել է համացանցային բիզնեսից, որում այլ մեդիա ընկերություններ օգտագործում են Google-ի տեխնոլոգիան` իրենց կայքերում եւ հավելվածներում գովազդ վաճառելու համար:

Վերջին տասնամյակում ԵՄ հակամենաշնորհային մարմինն աշխարհի ամենահայտնի որոնողական համարագին տուգանել է ընդհանուր 8.25 միլիարդ եվրոյի (9.8 միլիարդ դոլար)` առցանց գնումների, Android սմարթֆոնների եւ առցանց գովազդի ոլորտում մրցակիցներին արգելափակելու համար: