Քաբուլի օդանավակայանի անվտանգությունն ապահովելու Թուրքիայի պլաններն Աֆղանստանից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո խախտում են պայմանավորվածությունները «Թալիբան»-ի հետ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Աֆղանստանում Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց, ՌԴ ԱԳՆ Ասիայի երկրորդ վարչության տնօրեն Զամիր Քաբուլովը:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական  Ջեյք Սալիվանը նախօրեին ասել էր, որ ԱՄՆ եւ Թուրքիայի նախագահներ  Ջո Բայդենը եւ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են, որ Թուրքիան կգլխավորի Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովումը Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման կապակցությամբ:

Նրա խոսքով` Բայդենն ու Էրդողանը հունիսի 14-ին կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին քննարկել են աֆղանական հարցը: Նա նշել է, որ Էրդողանը որոշակի աջակցություն է խնդրել ԱՄՆ-ից օդանավակայանի անվտանգության հարցում, եւ Բայդենը խոստացել է տրամադրել այդ աջակցությունը: