Ըստ էության, Փաշինյանի քարոզարշավն այս ընտրություններին անցկացրել է ոստիկանությունը: Իշխանությունը աննախադեպ մասշտաբաներով վարչական ռեսուրս է կիրառել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ընտրությունների վերահսկողության հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը:

Նրա խոսքով՝ աննախադեպ է նաեւ այն, որ Հանրային հեռուստաընկերությունում դեբատների ժամանակ ամեն ինչ կազմակերպվել է այնպես, որ հանդիսատեսը ծափահարի միայն իշխող կուսակցության ներկայացուցիչների հայտարարությունների ժամանակ:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը կրկին բարձրացրեց լրագրողների վրա ճնշումների խնդիրը, որը նկատվում է միայն իշխող կուսակցության հանրահավաքների ժամանակ: «Ընդ որում, մարզային հանրահավաքների ժամանակ տարել են քրեական անցյալով մարդկանց,որպեսզի նրանք խոչընդոտեն լրագրողների աշխատանքին»,-հավելեց փորձագետը: Նա նկատեց, որ բոլոր խախտողները պետք է պատասխան տան: